▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մտահոգված ենք Սիրիայում ստեղծված իրավիճակով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելն անդրադարձավ Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակին:

«Ինչպես հայտնի է, Թուրքիայի զինված ուժերը երեկ ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն, ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ-ն դատապարտում է ներխուժման գործողությունը և մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով:

 

Մեր գնահատմամբ՝ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու ու Սիրիայի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ օրակարգի սպառումից հետո դռնփակ նիստում կքննարկեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:

Կարդացեք նաև՝ Թուրքական օդուժը ռմբակոծել է Սիրիայի հայաբնակ Ղամշլի քաղաքը

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին