▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղաները մարտական են տրամադրված, բոլորի մտքում միայն մեկ բան կա՝ հաղթանակ». Արկադի Անդրեասյան

«Մենք պետք է պաշտպանենք մեր սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին, դրա համար էլ մեկնել եմ առաջնագիծ, այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանը:«Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության». նախկին մարտերում վիրավորված զինծառայող

«Տղաները մարտական են տրամադրված, բոլորի մտքում միայն մեկ բան կա՝ հաղթանակ: Նրանք հերոսական կռիվ են տալիս թշնամու դեմ: Այնտեղ՝ սահմանին է մեր ճակատագիրը, մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր ապագան, որը պետք է կերտենք մեր ոգու ու կամքի շնորհիվ»,- ասաց նա՝ կոչ անելով բոլորին, ովքեր կարող են կռվել, ովքեր կարող են թիկունքում օգտակար լինել, մեկնել Արցախ: «Այս պատերազմում մեկ առաքելություն ունենք՝ երկարատև խաղաղություն պարտադրել հակառակորդին: Ես վստահեցնում եմ ձեզ, որ հաղթելու ենք»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին