Ռուսական РБК հեռուսատալիքով հեռարձակվող «Истории недели» հաղորդման հյուրը պրոդյուսեր և «Comedy club»-ի համահիմնադիր Տաշ Սարգսյանն է: Վերջինս ներկայացնում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների հետևանքով Հայաստանում տիրող իրավիճակը: Տաշի խոսքով` կատարվածն Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված փորձ էր` ռազմական տարբերակով ինչ-որ հարց լուծելու համար: Տաշը նաև անդրադարձել է հաղորդավարի այն դիտարկմանը, որ շատ հայեր այս օրերին նեղսրտած էին Ռուսաստանի` խնդրի կարգավորման պասիվ դերակատարումից: Ըստ Տաշի` Հայաստանում հերթական անգամ հնչում են կարծիքներ, որոնց համաձայն` հայերը կրկին ստիպված են միայնակ հաղթահարել իրենց խնդիրները: Տաշի կարծիքով` Հայաստանում տիրող այս տրամադրությունը բավական վտանգավոր է Ռուսաստանի համար: Զրույցի վերջում Տաշը նշեց, որ մի բան կա, որ համախմբում է բոլորին. «Մենք պետք է տեր կանգնենք այն հողին, որում ապրում ենք»:
Մենք պետք է տեր կանգնենք այն հողին, որում ապրում ենք. Տաշ Սարգսյանը խոսել է ռուսական եթերում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet