▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք շատ սխալներ ենք արել, բայց դրանք այն աստիճանի չեն, որ կառավարությունը հրաժարական տա. Բաբկեն Թունյան

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով հարցին, թե ինչու՞ կառավարությունը հրաժարական չի տալիս, ասաց․

«Մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց դրանք այն աստիճանի, բոլոր ոլորտներում չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա»։

 

«Օրինակ՝ տնտեսական ոլորտը, չենք կարող ասել՝ ձախողվել է, որովհետեւ այդ ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, հետո նաեւ պատերազմական իրավիճակով: Այսինքն՝ այստեղ ֆորսմաժորային իրավիճակի հետ գործ ունենք»,- ավելացրեց պատգամավորը:

Ի պատասպան հարցին, թե ստորագրված տխրահռչակ փաստաթուղթը բավարար պատճառ չէ՞ հրաժարականի համար՝ Թունյանը պատասխանեց, որ եթե իրեն հիմնավորեն, որ այլ կառավարության դեպքում այլ արդյունքներ էին լինելու և որ ցույց տան, որ այդ փաստաթուղթը պայմանավորված է կոնկրետ կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ պատերազմել ենք Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, 25 տարի սպառազինության և այլ առումներով հետ ենք մնացել՝ կհամաձայնի, որ դա իրենց մեղքն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին