▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թշնամության եւ թշնամանքի մթոնոլորտի հետագա խորացում մեր տարածաշրջանում անթույլատրելի է. «Դա սպառնալիք է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության համար։ Թե թշնամության մթոնոլորտի խորացումն ինչպիսի դրսեւորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված պուրակի օրինակով, որն անարգանք է մեր տարածաշրջանի եւ տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու։ Ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները, ասելով, թե ՀՀ-ն ԶՈՒ-երի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-5/Nikol_Pashinyan.jpg

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, ԶՈՒ-երը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»։

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին