Կրեմլը հետևում է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին․
«Ուշադիր հետևում ենք այն տեղեկատվությանը, որը Երևանից է ստացվում։ Մենք տեսնում ենք Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը»,- այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին.
«Հայաստանը մեր դաշնակիցն է, գործընկերը և, իհարկե, ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել դժվարությունները»,- նշել է Պեսկովը: