Տարբեր լրատվական կայքերում տարածվել էր Սերժ Սարգսյանի ուղերձը՝ մայիսի 28-ի առիթով: Իրականում, այն հատված է եղել 2016թ.-ի մայիսի 28-ի ուղերձից, որն այսօր հրապարակել էր Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ երեք տարվա վաղեմության ուղերձից մեջբերված հատվածում մասնավորապես նշված էր.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք:
Կեցցե՛ Հանրապետության տոնը:
Փա՛ռք մեր ժողովրդին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան»: