Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, հպարտորեն ԱԺ–ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ինքն իրեն հարց տվեց, թե Հայաստանի ժողովուրդը ուզու՞մ է շարունակել Ղարաբաղյան շարժումը և ի՞նչ դերակատարում է ունեցել Ղարաբաղյան շարժումը ՀՀ–ի պետականության չկայացման ճանապարհին, ու ինքն էլ պատասխանեց։
«Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ ու աներկբա ասել` ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Խաղաղության այն ճանապարհը, որով գնում ենք գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է»,– ասաց ՀՀ վարչապետը։
Դիտեք նաև՝