«Ռուս սահմանապահները ոչ միայն դուրս են բերվել «Զվարթնոց»-ից, այլ նաև Երասխավանի տարածքից։ Պարույր Սևակ գյուղի ռուսական սահմանապահների հենակետն էլ է հանվել, որը միակ երաշխիքն էր, որ Տիգրանաշենի ու Երասխի ուղղությամբ ադրբեջանցիները առնվազն պետք է զգուշավորություն ցուցաբերեին՝ ռազմական գործողություն իրականացնելուց։ Եթե ռուս սահմանապահների հենակետը դուրս է բերվել այս տարածքից, ուրեմն Տիգրանաշենը և Երասխն այլևս պատրաստ են թշնամուն հանձնելու համար։ Իսկ սա այն տեղեկատվությունն է, զգուշավորությունն է, որ մարդիկ պետք է իմանան, որ Երասխավանի հարևանությամբ՝ Նախիջևանում տեղակայված է Ադրբեջանի համազորային բանակի տանկային ստորաբաժանումը, որն ունի ընդամենը մեկ մարտական խնդիր՝ գրոհ Երևանի ուղղությամբ։ Այդ որոշումը արդեն կայացված է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ կոչ անելով երևանցիներին պատրաստ պահել իրենց փաստաթղթերը՝ հետո խուճապի չմատնվելու համար․ «Այնպես որ, սիրելի՛ երևանցիներ, ձեր այն փաստաթղթերը, որոնք հետագայում ինչ-որ մի տեղում պետք են գալու՝ դրսերում քաղաքացիություն ստանալու համար, ձեր ոսկիները, փողերը պահեք մի արկղի մեջ, որ վերցնելուց հեշտ վերցնեք։ Ամեն օր մեքենաները լիարժեք լիցքավորած պահեք ձեր բակերում, որպեսզի հետո խուճապ չլինի։ Ովքեր մտածում են, որ սա խուճապ է, անհանագստություն է, թող ընդամենը նայեն 2023թ․ սեպտեմբերի 21-ից 29-ը Արցախից Երևան եկող մարդկանց կադրերը, թե նրանք ինչպես են 1 շաբաթում՝ ամեն ինչը թողած, հոսքերով գալիս։ Որովհետև քանի Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ոչ մեկը չի կարող իմանալ՝ հաջորդ լուսաբացին մեզ ինչ դժբախտություն է սպասվում»։ |
«Մեքենաները լիցքավորած պահեք՝ հետո խուճապի չմատնվելու համար»․ Էդգար Ղազարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet