▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենաների շարասյունը ձգվում է 7-ից 8 կմ․ ահազանգում են, որ վարչապետի հանձնարարականը չի կատարվում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որի հեղինակը նշում է, որ Գյումրիում մաքսազերծման համար հերթ կանգնած մեքենաների շարասյունը ձգվում է մոտ 7-8 կիլոմետր։

Միաժամանակ Գյումրիում չեն դադարում  խոսակցությունները, որ մեքենայի հերթերը վաճառվում են․  հերթ պահող մի քանի քաղաքացիներ իրենց հերթերը բավական բարձր գումարով վաճառում են ավելի հեռվում կանգնած մեքենաների վարորդներին,  ովքեր ցանկություն չունեն Գյումրիում գիշերելու եւ ուզում են մինչեւ երեկո գործարքն ավարտել:

Նաև ահազանգեր են ստացվում քաղաքացիներից այն մասին, որ Գյումրու ավտոմաքսատանը մեքենաների մաքսազերծման հերթերը կարգավորելու վարչապետի հանձնարականը չի կատարվում: Բողոքողներից մեկը կայքերին հայտնել է, որ իր ամուսինը 2-3 օր է, ինչ հերթում է, սակայն այն՝ անգամ շուրջօրյա աշխատելու պարագայում շատ դանդաղ է ընթանում: «Հերթի մեջ են հայտնվում անհերթները՝ ծանոթ-բարեկամ սկզբունքով: Արդյունքում՝ նրանք, ովքեր կարգապահ հերթ են կանգնում, ստիպված են օրերով սպասել: Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետի հանձնարարականը՝ հերթերը կարգավորելու վերաբերյալ, չի կատարվում: Ու մտավախություն ունեմ, որ մինչև դեկտեմբերի 31-ը կարող ենք չհասցնել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ժամանակ ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին հանձնարարել էր ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նույն օրը որոշվել էր նաև, որ մաքսատունը մինչև դեկտեմբերի 31-ը շուրջօրյա է աշխատելու:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին