Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ «Փաշինյանը հանձնարարական էր տվել, որ ապահովեք ադրբեջանցիների մուտքը Հայաստան. ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ», ասել է․ «Բոլոր այն քայլերը, որոնց մասին հետագայում ևս խոսվել է, ամեն ինչ փաստաթղթավորված է։ Սահմանային անցման կետերը, հսկողության ռեժիմներն արդեն սահմանված են, այս ամենը ոչ մի վտանգ չի կարող իրենից ներկայացնել, մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը միանշանակ Կառավարության համար ընդունելի է, դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ապահովենք դա, սովորական պրոցես է։ Գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, բնականաբար որոշ թերություններ դեռ կլինեն, որ շտկումներ անենք, սակայն մենք ինչպես հայտարարել ենք, եթե մյուս կողմը պատրաստակամ կլինի օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, մենք պատրաստ ենք»։ |
«Մեր անցակետերը պատրաստ են ընդունել ադրբեջանցիների»․ Ռուստամ Բադասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet