▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ելույթից հետո՝ ՊԵԿ-ը իրականացրել է օպերատիվ միջոցառումներ»․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Օրեր առաջ մեր ելույթից հետո կապված Գագիկ Ծառուկյանի սիգարետի անօրինական բիզնես ունենալու հետ, որով զբաղվում է Նվեր Ծառուկյանը, ՀՀ ՊԵԿ-ը իրականացրել է օպերատիվ միջոցառումներ, որի արդյունքում Մեր Գագոն պետությունից թաքցրել է Միլիարդավոր դրամների հարկ ու տուրք իր ապօրինի սիգարետի արտադրամասով։ Կան Ձերբակալվածներ։

Հ.Գ․ Ռուստամ Բադասյանին գնահատում եմ բավարար»։

Նշենք, որ ՊԵԿ-ն այս առիթով պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, որևէ խոսք  չկա նաև  Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի մասին  շաբաթվա պատկերում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին