▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր երեխաների զգալի մասը թերսնվում են ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ որ գիտելիք չունեն»․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հայաստանի ագրոպարենային համակարգերի հիմնախնդիրներն ու հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ խոսել է պարենային անվտանգության մասին, մասնավորապես․ «Աշխարհի բոլոր երկրների համար բնակչությանը պարենով ապահովելու և ընդհանրապես պարենային անվտանգության հետ կապված խնդիրները տնտեսական քաղաքականության առաջնահերթություններն են։ Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը պարենային անվտանգության առումով հնարավորություն է տալիս ուշադրության կենտրոնում պահել մարդու հիմնական կարիքը՝ սնունդը։ Մենք սիստեմավորված ձևով մշակում ենք պարենային անվտանգության ռազմավարությունը, որի արդյունքում պետք է այնպես անենք, որպեսզի մեր երկրի բնակիչները կարողանան բավարար չափով և ճիշտ սնվել, այո՛, պարենային անվտանգության ամենակարևոր խնդիրներից մեկը նաև ճիշտ սնվելու խնդիրն է, որովհետև մեր բնակչության, մեր երեխաների զգալի մասը թերսնվում են ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ որ գիտելիք չունեն, և այդ ընտանիքներում սխալ գիտելիքի և սխալ սնուցման պատճառով երեխաները թերսնուցվում են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին