▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Կոմիտասի բանաստեղծությունները Արթուր Ալեքի նոր տեսահոլովակում

«Դու աղբ ես, հայ չես... հայ տղան Ռուսաստանում վիրավորում է ռուսի հետ հանդիպող հայուհուն 

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց ‹‹Վեստ Արմենիայից››

Ես եմ, ես եմ, բացեք․․Ինչպե՞ս Փաշինյանն անակնկալ այցելեց Աջափնյակի բնակիչներին ու գրքեր նվիրեց

Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Փաշինյան

Պաշտոնյաներից ովքե՞ր են գիրք նվիրել Արմաշի դպրոցին

ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը

Քաղաքավարության նվազագույն շեմ է. ԿԳՍՄ նախարարին վրդովեցրել է «սխալվել» բառը

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի կողմից ամորձիները աթոռին մեխելու մասին նախարարության պարզաբանումը

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ գումար

Մասիսում 5 կգ 500 գ քաշով տղա երեխա է ծնվել

Մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է. Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Պետք է համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ. ՊԵԿ նախագահ

Մհեր Գրիգորյանը գրքեր է նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին

Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է

Զոհրաբ Մնացականյանը միացել է գիրք նվիրելու տոնին

Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտվել․կա ձերբակալված. ԱԱԾ

Ի՞նչ գրքով է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը միացել ֆլեշմոբին

Թույլ չենք տա, որ անարդար կերպով մարդիկ տուժեն. Փաշինյանը՝ երթևեկության բալային համակարգի մասին

Այսօրվա դիվանագիտական ինստիտուտը անում է այն, ինչքան ռեսուրսներ ունի. Թևան Պողոսյան

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանի սեքսուալ լուսանկարները՝ Կլեոպատրայի կերպարում

Նիկոլ Փաշինյանը նախագահին ԶՈՒ երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է ներկայացրել

Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը մեղսունակ է ճանաչվել

Իրար հետևից այդքան վատ բաներ, իսկ ես դեռ շարունակում էի ապրել. առաջին անգամ եմ խոսում այս. . .

Երբ իռլանդացի հայրս ասաց՝ հայերին շատ է սիրում, այդ կինը միանգամից ստորագրությունը տվեց.. . .

«Արցախի հարցում մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռ չկա»

Արտակ Դավթյանին հասկացրել են՝ նա կարող է հեռանալ. մանրամասներ լարված նիստից

ՊԲ-ում եւ ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկություններ անելու քաղաքական որոշում է կայացվել

Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն. Ալեն Սիմոնյան

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը». Հակոբ Կարապետյան

Գետադարձերի ու Վեստսարգիսների ժամանակը ցավոք չի անցել. Արծրուն Հովհաննիսյան

Հարգելի՛ համաքաղաքացիներ, այս աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար

ԱՄՆ դեսպանն Արմեն Սարգսյանի հետ խոսել է Սահմանադրության հանրաքվեի մասին

Ինչպե՞ս Արարատ Միրզոյանին դիմավորեցին Կոպենհագենում

Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Տոկիո-2020 օլիմպիական խաղերին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչին

Դանիել Իոաննիսյանը Նիկոլ Փաշինյանի գրառումը քարոզչական խախտում է որակել

Համաձայն չեմ, որ մեր մասնակցությամբ լեգիտիմացնում ենք այս հակասահմանադրական գործընթացը. Մելիքյան

Դպրոցի բակում շները երեխաների վրա են հարձակվել․ ահազանգ

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Սպաները մեկնել են Գերմանիա՝ սեռական փոքրամասնությունների հետ շփվել սովորելո՞ւ

Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ. Ամերիաբանկ

Տիգրան Ավինյանը խոսել է Վահագն Վերմիշյանի առաջարկներից

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ»-ը

Մեր երեխեքի այս քոչարիի մասին էի ասում...Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել՝ Մեր երեխեքի այս քոչարիի մասին էի ասում այսօրվա ելույթիս մեջ:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողությանը։

Վարչապետը դիտել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների կողմից հայկական «Կարնո քոչարի»-ի պարային կատարումը, ապա հանդես եկել ողջույնի խոսքով։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սփյուռքի գործերի հարգելի գլխավոր հանձնակատար,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Պետական այրեր, 
Հյուրեր,
«Քայլ դեպի տուն» ծրագրի սիրելի մասնակիցներ,

երբ ծրագրի ամենասկզբում հնչում էր քոչարին, և դուք այդ երաժշտության ներքո քոչարի էիք պարում, ես մտածեցի, թե ինչ զարմանալի է, որ հազարամյա այդ երաժշտությունը և հազարամյա այդ պարն այսօր այստեղ հնչում են և պատկերվում են այդքան նորովի։ Այդ պարը երկար դարեր մենք պարում ենք, այդ պարը պարել են մեր նախնիները, այդ պարը պարել են մեր պապերը, այդ պարը պարում եք դուք, և այդ պարը չի հնանում. այդ պարն ամեն տարի հնչում է ավելի արդիական, այդ պարն ամեն տարվա հետ հնչում է ավելի հեռանկարային։

Սա, ըստ էության, այսօր կառավարության անդամների աշխատանքային օրվա շատ տրամաբանական ավարտն է, որովհետև այսօր կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը։ Մենք մի քանի որոշումներ կայացրեցինք, և ես ուզում եմ այդ որոշումներից ընդամենը մեկի, այդ որոշման, այսպես ասած, կուլմինացիայի մասին խոսել։ Երբ մտածում էինք, թե մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը ինչ կարգախոսով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին, քննարկումների արդյունքում, ի վերջո, ընդունեցինք, որ Հայաստանի և հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը պետք է լինի հետևյալը. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։

Ես ուզում եմ մի քանի նրբերանգ ներկայացնել այսօրվա մեր քննարկումից, որովհետև պատեհ է, որ հենց այս միջավայրում այդ երևույթը, այդ քննարկման բովանդակությունը ներկայացվի։ Այստեղ պատկերը կա. մենք խոսում ենք տան մասին, որն ունի տանիք, պատեր, ժամանակակից ընկալմամբ՝ ունի նաև ցանկապատ։ Մենք որոշեցինք, որ նոր Հայաստանում ընդհանրապես անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը, և անհատի հնարավորությունները բոլոր ուղղություններով պետք է լինեն անսահմանափակ։

Բայց, մյուս կողմից, մեզ համար շատ կարևոր է, որ այսօրվա Հայաստանը, նոր Հայաստանը հիմնված լինի մեր ազգային ավանդույթների և արժեքների վրա։ Դրա համար մեր կառավարությունը, մենք առաջարկում ենք, որ այդ ավանդույթից վերցնենք ամենակարևորը, ամենաառանցքայինը, ամենագենետիկը՝ մեր օջախը և այդ օջախի շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն, որտեղ չկան շղթաներ, որտեղ չկան պատեր, որտեղ չկա բռնություն, որտեղ չկա սահմանափակում։ Մենք ուզում ենք այդ օջախի շուրջ ստեղծել մի միջավայր և տարածություն, որը մղում է անընդհատ ստեղծագործության, որը մղում է անընդհատ թռիչքի, դեպի առաջ, դեպի վեր։ Ընդհանրապես մեր միտքը, մեր հայացքը, մեր աշխարհայացքը որևէ ուղղությամբ չպետք է կաշկանդված և սահմանափակ լինի։ Եվ այդ է պատճառը, որ այսօր իմ աչքերում «Կարնո քոչարին» հնչեց և պատկերացավ նորովի, որովհետև դա հին քոչարին է, որովհետև դա նոր քոչարի է, որովհետև դա բխում է մեր արմատներից, և դա ձգտում է դեպի երազանքներ, որ մենք իրար հետ պետք է կերտենք։

Այո՜, Հայաստանն օջախ է, որովհետև Հայաստանը մեր, ձեր, բոլորիս ինքնության կենտրոնն է, և այդ օջախի շուրջ պիտի կառուցվի ողջ հայ ժողովրդի կյանքը։ Այդ օջախի շենությունը, արժանապատվությունն ու ուժեղությունը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի օրակարգի հարցը, և այո՜, Հայաստանի հողը պետք է թնդա ձեր, մեր քոչարու ներքո։ Եվ դա ազդանշանն է այն բանի, որ մենք իրար հետ վճռական ենք՝ կառուցելու նոր երկիր մեր հին օջախի շուրջ։ Այդ օջախը լինելու է հայկական օջախ, այդ օջախը կերտվելու է նորովի, որտեղ ազատությունը, օրինականությունը, եղբայրությունը, ժողովրդավարությունը, իրավունքը գերակայելու է և հիմնվելու է մեր ավանդույթների վրա։

Ինձ համար ապրել Հայաստանում ինչ-որ առումով նշանակում է նաև ապրել Հայաստանով, և մենք առաջին հերթին նաև հենց այս պետք է մեր գիտակցության մեջ ամրագրենք։ Այսօր այստեղ ներկաներից ոմանք ապրում են Հայաստանում, ոմանք չեն ապրում Հայաստանում, բայց, կարծում եմ, մեզ միավորող ամենակարևոր գործոնը պետք է լինի այն, որ մենք բոլորս, անկախ նրանից՝ ֆիզիկապես ապրում ենք Հայաստանում, թե Հայաստանից դուրս, ապրում ենք Հայաստանով, և դա է մեզ միավորում։

Ես ուզում եմ այս օրը, մեր հանդիպումը, այս միջոցառումը, այդ քոչարին համարել մեր մեջի Հայաստանի հաղթանակը։ Ես ուզում եմ համարել, որ այսօրվա մեր հանդիպումը և այս միջոցառումները՝ երկար տարիներ շարունակվող և դեռ շարունակվելիք, պիտի նշանակեն, որ մեր մեջի Հայաստանն ուժեղ է և անբեկանելի, և այն պիտի արտահայտվի նաև իրականության մեջ։ Հայաստանն այնպիսին է, ինչպիսին մենք նրան երազում ենք, որովհետև այսօրվա Հայաստանը մեր մտքերի, մեր երազանքների արտահայտությունն է։ Եվ ուրեմն մենք չպիտի վախենանք երազել ավելի լավ, ավելի ուժեղ ու հզոր Հայաստանի մասին։ Մենք չպիտի վախենանք և պետք է վճռական ու հաստատակամ լինենք՝ քայլել, գործել, ապրել այդ երազանքը կյանքի կոչելու վճռականությամբ։

Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա առիթով, որովհետև հավատում եմ, որ դա նոր ու երջանիկ, ազատ ու երջանիկ, հզոր ու երջանիկ Հայաստան ունենալու մեր միասնական, համազգային, համահայկական պայմանավորվածության, համահայկական որոշման արդյունքն է։ Ձեր քոչարին այդքան նորովի հնչում է, որովհետև արտահայտում է մեր վճռականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, և Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ պետք է լինի ավելի հզոր, ավելի իրավական, ավելի ազատ, ավելի ժողովրդավարական պետություն։

Ես ձեզ, մեզ, բոլորիս տեսնում եմ որպես այդ ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացի։ Եվ ուրեմն, մենք բոլորս ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացիներ ենք, անկախ նրանից՝ ապրում ենք Հայաստանում, թե ոչ, որովհետև քաղաքացիության ամենակարևոր արգասիքը Հայաստանով ապրելն է։ Եվ ուրեմն, մենք ապրել ենք, ապրում ենք և պիտի ապրենք Հայաստանով։ Շնորհակալ եմ ձեզ, որ ապրում եք Հայաստանով»։

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության շրջանակում կազմակերպված համերգին։

                                                          ***

«Քայլ դեպի տուն»-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից է, որի մասնակիցները 13-18 տարիքային խմբի սփյուռքահայ պատանիներն են: 2019 թ. ծրագիրն իրականացվել է 2 փուլով՝ հուլիսի 29-ից օգոստոսի 25-ը: Մասնակիցների թիվը 357-ն է` 28 երկրից։ 

«Քայլ դեպի տուն» ծրագիրը ներառում է հայոց լեզվի և ազգային երգ ու պարի դասընթացներ, այցելություններ Հայաստանի կրթական ու նորարարական կենտրոններ, պատմամշակութային վայրեր, ինչպես նաև հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին