▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկիրն ու հասարակությունը համախմբվածության նոր մակարդակի են հասել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Կառավարության նիստում.

«Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրան հետեւած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել:

Մեզ կարելի է ոգեւորվել այս փաստից, բայց եւ՝ այդ ոգեւորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Եւ մենք կհաղթենք: Որովհետեւ մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին