▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր գերատեսչությունները պետք է կոորդինացված աշխատեն Թուրքիայի գերատեսչությունների հետ. Փաշինյան

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության երկու երկրների միջեւ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաեւ երկու երկրների միջեւ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստի սկզբին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա շատ կարեւոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետեւ այդ աշխատանքից է կախված պյմանավորվածությունների իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց նա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին