▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հեռախոսները լսվում են, իշխանությունները գիտեին, որ նման որոշում կա․ Աջապահյան

Թե' Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե' նախագահը, թե' ԱԺ խոսնակը հրավիրված են սեպտեմբերի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Մայր Տաճարի վերաօծման արարողությանը, մեր հեռախոսները լսվում են, իրենք գիտեին, որ նման որոշում կա, սակայն մեկ օր առաջ հատուկ հայտարարեցին, թե Փաշինյանը հրավեր չի ստացել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ 

Ըստ Սրբազանի, Մայր Աթոռը՝ անկախ ունեցած տարաձայնություններից, որոշում է ընդունել պատշաճ հրավեր ուղարկել, սակայն անգամ դրա կարիքը չկար։ «Եթե հայ քրիստոնյա են, գիտեն, որ Մայր Տաճարի վերաօծումն է, իրենք պետք է վեր կենային ու գային», - ասել է նա ու չի բացառել, որ իշխանությունը կարող է և ներկա գտնվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին