ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետն ու ես այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ ենք հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք։
Առողջություն բոլորին»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան թեստ հանձնելու մասին վարչապետը դեռ երեկ երեկոյան էր տեղեկացրել ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Մենք այսօր վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Աննան, ինչպես գիտեք,մարտի 7-ին հանդիպում էր ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, և նրանց ողջագուրվելու լուսանկարը կա հրապարակված: Այս ամենից հետո եկանք Սևանում մեկուսանալու, և առաջին գործողությունը, որ արել ենք, մեր ջերմությունները չափելն էր: Ջերմություն չունեինք։ Մի քանի անգամ չափել ենք, կրկին չկար ջերմություն։ Հետո եղավ Բրազիլիայի նախագահի պաշտոնական հերքումը: Հայտնել էր, որ թեստի արդյունքը բացասական է եղել: Բայց ամեն դեպքում մեկուսացված կմնանք մենք, իսկ վաղն առավոտյան թեստ կհանձնենք, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է»,- ասել էր վարչապետը։
Դիտեք նաև՝