▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․. . .

Ինչպե՞ս են Նաիրա Զոհրաբյանը, Էնֆիաջյանն ու ավագանու ԲՀԿ-ական անդամները երգում «Էրեբունի—Երևան»-ը

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար. . .

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրն՝ Արփին, պարում իր ծննդյան տարեդարձին

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր․ Նիկոլ Փաշինյանի. . .

«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը զինվորների հետ քոչարի են պարում, իսկ ամառանոցում՝ տանգո

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Կներեք, որ այս սուրբ օրով կրկին աղբի մասին եմ խոսում․ Սոնա Աղեկյան

Միլանից-Երևան․․․Նորաձևության ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց «Օրրան»-ին

Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն. . .

Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

Ի՞նչ փարթի է կազմակերպել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Շորժայում

Կառավարությունը երկուշաբթի մեծ քննարկում է կազմակերպել Ամուլսարի հարցով․ հանդիպումը կայանալու. . .

Ես իմ մասով չեմ թողնելու, որ քաղհասարակությունը կոտրվի. Դավիթ Պետրոսյան

Նոր մանրամասներ` Երեւանում կանխված զինված վիճաբանությունից. պարզվել է բոլոր մասնակիցների. . .

Սկսենք ամենահաճելիից․ Նիկոլ Փաշինյանն առաջին պարգևը հանձնեց «Միսս»-ին

Ուժեղ և դուխով մասնակիցներ․․․Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական խաղերի փակման արարողությանը

13-ամյա հղի աղջիկը կեսարյան հատմամբ տղա է ունեցել. երեխայից հրաժարվել են

«Իմ հեղափոխական ընկեր Նիկոլ, շուրջբոլորը դավադրություններ են հյուսվում». Դավիթ Սանասարյան

Արծրուն Հովհաննիսյանը՝ գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանի մասին

Մեր շահագրգռությունն այն է, որ ոչ թե մենք, այլ դուք փող աշխատեք. Նիկոլ Փաշինյան

Ծանոթներին հեշտ բացվո՞ղն եք տալիս. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» էքսպոյին

Ոստիկանները Երևանում կրկին գրպանահատի են բերման ենթարկել. նա գողություն էր արել ավտոբուսում

Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան 80 մետր գլորվել է ձորը. վարորդը ողջ է մնացել

Գյումրիի ճանապարհին գտնվող մատուռն ամբողջությամբ այրվել է

Սերժը պատրաստ է նստել. Արմեն Աշոտյան

Ճոխ, բայց դատարկ կինոյի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն

Անգլիայի Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». ՈւՂԻՂ

Մարտական ուղի անցած գեներալը չէր կարող էդպիսի բան անել. Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից. . .

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից. ԱՀ ՊԲ

Վերնաշապիկս արդեն հանել եմ. Դավիթ Խաժակյան

Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն

Իշխանություննե­րին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հոգևորականների հայտարարությունը

Արագածոտնի մարզպետն ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները միասին

«Դա տարօրինակ չի՞ թվում». Դանիել Իոաննիսյան

Սյունիքի մարզում աղջիկ առեւանգելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել

Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

«Սա դավաճանության ու մորթապաշտության քրեստոմատիկ օրինակ է». Արամ Սարգսյան

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Մհեր Սեդրակյանի որդու նախագծին

«Ուղի՞ղն ես նայում»․ Նիկոլ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանին․ Նրանք Սևանի «Բոհեմ»-ում էին

Գրիգոր Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ անհապաղ հեռացնելու՝ Ստամբուլյան Կոնվենցիայի դեմ. . .

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Մշակութային իրադարձություններ ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչվեցին Նոր Հայաստանում

Ինչպե՞ս է կանխվել զինված բախումը Երևանում․Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

«Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, հետևաբար նրա լիազորությունները համարվում. . .

Մեր ժողովուրդները հազարամյակների համագործակցության պատմություն ունեն. Արմեն Սարգսյանը՝ Վան Իին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի գլխավորած պատվիրակությանը:

Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ փոխայցելությունները նպաստում են երկու երկների միջև բարեկամության, փոխվստահության ու հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորացմանը: «Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը չի սկսվել 1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական և միջպատական հարաբերությունների հաստատման փաստաթղթով, մեր ժողովուրդները դարերի ու հազարամյակների բարեկամական համագործակցության պատմություն ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով, որ երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում:

 

 

 

Նախարար Վան Ին ընդգծել է, որ մեծ է հայ ժողովրդի ներդրումը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ: «Մետաքսի մեծ ճանապարհը դեռևս դարեր առաջ միավորել է մեր երկու ժողովուրդներին: Հայ և չինացի ժողովուրդները միմյանց վերաբերվում են փոխադարձ հարգանքով ու համակրանքով, և մեր երկկողմ հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են»,- նշել է Չինաստանի արտգործնախարարը: Նա նաև նախագահ Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բարեմաղթանքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Երկուստեք համաձայնել են, որ հայ-չինական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և ունեն ընդլայնման լավ հեռանկար: 

Հիշեցնենք, որ Վան Իին այսօր ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը ողջունել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարին Հայաստանում և ջերմությամբ հիշել վերջերս Չինաստան կատարած իր այցը: «Շատ արդյունավետ և լավ հանդիպումներ եմ ունեցել Չինաստանի նախագահի, վարչապետի, չինաստանյան գործարարների հետ և ուրախ եմ, որ մեր քննարկումների արդյունքներով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերի համար: Այդ նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ժողովուրդների միջև համագործակցության, փոխադարձ վստահության և գլոբալ կայունության ամրապնդման տեսանկյունից: Կցանկանայի նաև ընդգծել, որ Հայաստանի և Չինաստանի ժողովուրդներին միավորում են ամուր մարդկային կապերը և ջերմ հյուրընկալությունը», - նշել է ՀՀ վարչապետը: ՉԺՀ պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության և «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցության համար: Նրա խոսքով՝ Չինաստանը կարևորում է երկխոսության ամրապնդումը, փոխշահավետ գործակցության զարգացումը, և Պեկինում Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ ՀՀ վարչապետի հանդիպումները, արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները ևս մեկ անգամ ընդգծեցին հայ-չինական հարաբերություններին, դրանց շարունակական ընդլայնմանն ու սերտացմանը երկուստեք տրվող կարևորությունը: Չինաստանի ԱԳ նախարարը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցությունն արդյունավետ զարգանում է՝ հիմնված երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: «Պատրաստ ենք և տրամադրված ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը Հայաստանի հետ՝ Ձեր ղեկավարությամբ», - ասել է Վան Ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, հանդիպումները վկայում են հայ-չինական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին, ինչին հայ հասարակությունը շատ լավ է վերաբերվում:

 

 

 

Կառավարության ղեկավարը կարևորել է այսօր Երևանում Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների կողմից «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը, որը կնպաստի ոչ միայն հումանիտար, այլև գործարար կապերի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է համատեղ քննարկել նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում մի շարք բնագավառներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության ոլորտներում, գործարար շրջանակների համար արտահանման շուկաների ընդլայնման և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն այն դիտարկում է ոչ միայն որպես ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, այլև հաղորդակցության միջանցքի ձևավորման հնարավորություն, որը կարևոր օղակ կարող է հանդիսանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում: Վան Ին իր հերթին նշել է, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում մասնակցությամբ՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, այնպես էլ տարածաշրջանային զարգացման և կայունության ապահովման հարցում: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնում տեխնոլոգիական արտադրությունը խթանելու ուղղությամբ, և այս առումով հետաքրքրված է նաև ՏՏ ոլորտում համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանը հրավիրել է չինաստանյան ընկերություններին՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովին: Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ Չինաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջանցիկ տեմպերով զարգանում է, և ծանոթ լինելով այս բնագավառում Հայաստանի ունեցած ներուժին, պատրաստ են քննարկել փորձով փոխանակվելու, գործակցությունը զարգացնելու հեռանկարները: Վան Ին շնորհակալություն է հայտնել ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել, որ Չինաստանը կդիտարկի մասնակցության հնարավորություններն ու մակարդակը: ՀՀ վարչապետը և Չինաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների շուրջ, կարևորել գլոբալ և ռեգիոնալ կայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին