▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ոտի տակ են ընկնում որոշ պսևդո ընդդիմադիրներ»․ «Իմ քայլը» նիստ է անցկացնում

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չմեկնաբանեց իր երեկվա գրառումը, չցանկացավ խոսել նաև Գ․ Ծառուկյանի հայտարարության մասին։

«Երբ աշխարհը կռիվ է տալիս համավարակի դեմ, կռիվ տալուց մեր ոտի տակ են ընկնում որոշ պսևդո ընդդիմադիրներ․․․ Հանրությունը շատ լավ գիտի՝ ինչի համար է այս ամենն արվում․ ընդամենը՝ իրենց միլիոնները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը պահելու համար»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ նոր քրգործեր կլինե՞ն, պատասխանեց՝ «կարող է կան, դեռ չգիտենք, չի հանրայնացվել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին