▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ու եկեղեցու մեջ տարաձայնություններ չեն եղել, դուք եք հնարում». ՔՊ-ականը՝ լրագրողներին

Մայր Աթոռում էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը: Լրագրողը հարցրեց` եթե դուք այստեղ եք, նշանակում է` ձեր մեջ եղած տարաձայնություներն արդեն հարթվե՞լ են:

«Մեր մեջ տարաձայնություններ չեն եղել, դուք եք հնարում»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:

***

Ձեր առաջնորդը` Փաշինյանն էր սպառնում, որ եկեղեցուն պետք է ծնկի բերել, Մայր Աթոռի բակում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցում հիշեցրեց լրագրողը:

-Իմ առաջնորդը նաև ձեր առաջնորդն է,- արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը:
-Իմ առաջնորդը չէ, ես նրան չեմ ընտրել,- հակադարձեց լրագրողը:
-Դե էդ դեպքում հարցեր մի տուր,- կոպտեց Անդրանիկ Քոչարյանն ու կնոջը հրահանգեց,- գնացինք, Լուսինե:

***

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին լրագրողները հիշեցրեցին, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարվել են մասնակցել Մայր տաճարի արարողություններին՝ իրենց իշխանության մասնակցության պատճառով: Ի պատասխան` Քոչարյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք: Ամեն մեկն իր սրտի հետ պետք է որոշում կայացնի, թող նախկին նախագահներն իրենց սրտի հետ որոշումներ կայացնեն»:

***

«Ես ամեն ինչ ասացի, կարող եք կնոջիցս էլ հարցազրույց վերցնել»,- Մայր Աթոռի բակում լրագրողի հետ զրույցում հեգնեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Երբ լրագրողը բարևեց նրա կնոջը` Լուսինեին, Քոչարյանը կտրուկ ընդհատեց. «Վերջ, վերջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին