Օր առաջ պետք է կասեցնել երկրի «արյունահոսությունը»` արտագաղթը, այլապես մեր պետությունն արնաքամ կլինի: a1plus-ի հաղորդմամբ սյսօր հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստոմյանը` խոսելով ամիսներ շարունակ ՀՅԴ-ի մշակած «Ապրելու ենք մեր երկրում» ծրագրի մասին:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը ծրագրի գլխավոր պատասխանատուն է, սկզբում ներկայացրել է 11 կետ: Դրանցից հիմնականում առաջնահերթ են` բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատել, ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ, հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, քաղաքացիական ակտիվ երիտասարդներին ներգրավել հանրային պաշտոններում, հանրային ծառայողների համար սահմանափակումներ սահմանել, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցումը, ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ` սկսելով ազատամարտիկներից և նրանց ընտանիքներից:
«Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկրում պետք է կարողանանք միասնական համակարգ ձեւավորել ՝ ընդդիմություն-իշխանություն: Դա պետք է նորմալ համարվի, որ երկիրը կարողանա տեղից շարժվել, հակակշռում-զսպում մեխանիզմը պետք է գործի»,- հավելել է Արմեն Ռուստամյանը:
Առավել մանրամասն` այստեղ