▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քաղաքը սարքել եք բոմժանոց

Ուզում եմ մի քիչ անկեղծ, ու գուցե հուզված կիսվել ձեր հետ:

Գիտեմ , որ այս գրառումս շատ մարդ չի կարդա քանզի վեռնագրում չկա «մերկ» կամ «սկանդալային» կամ վիրավորանք պարունակող խոսք: Բայց ինչևէ ...
Նոր գալիս էի աշխատանքի ու մտածում, զայրանում տեսածիցս, հետո դրան ավելացավ այն տեսանյութը, որտեղ պատմվում էր, թե Երևանումս կրկին շներ են սատկացնում պետական մակարդակով: Ու հիմա ուզում եմ արտահայտվել: Լսի իշխանություն, ԴՈՒ հարգանքի արժանի չես: Ոչ միայն նրա համար, որ ժողովրդի իշխանությունը չես, ոչ: Դու այնքան կամք չունես, այնքան լճացած ես, ու կոռումպացված, որ երթուղայինի գծի տիրոջ լոբբինգը քո համար որոշիչ է: Քո մայրաքաղաքում նրա մեքենաները շարունակելու են կանգնել այնտեղ, որտեղ իրանք են ուզում կանգնել և վերցնելու են այնքան պասաժիր որքան ուզենան: Իսկ ոստիկանդ ՀՀ զինանշանով չի կարողանալու բան անել, որովհետեվ սա այսինչի գիծն ա: Հայլուրի հյուր ա գնում պաշտոնյա և խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նայում ես հագին առնվազն մի 10.000 դոլլարի կոստյում և փոխկապ է միայն: Դու կարող ես պատերը ներկել ու պլաստմասից ծաղիկներ դնել: Պառավ կնիկների պես, ով վառ կարմիր շրթներկ են քսում, որպիսի գունատ և ծեր չթվան: Տենց մի բան ես սարգել մեր երկիրը: Շարունակում ես բարբարոսի պես քաղաքում շուն կրակել: Ով է քեզ թույլ տվել տենց բան անել: Կրակել Երևան քաղաքում: Խանգարել մարդկանց հանգիստը, սպառնալ անվտանգությանը: Սթրեսի ենթարկել մարդկանց սպանվող կենդանիների տեսարանով ու ձայներով: Էլ չեմ ասում, որ այդ արարքը ուղղակի դուրս է նորմալ մարդու վարվելակերպից: Աշխարհում դրա լուծումը շուտվանից գտել են: Մեր քաղաքը սարգել եք բոմժանոց: Պարկովշիկներից փող են հավաքում, մուրացկաններից փող են հավաքում: Ու սենց կարելի է շարունակել ու շարունակել.....: Երկիրը կարելի է ներկել ու զարդարել: Մարդուն նաև կարելի է տանել խանութ ու մի լավ հագցնել, էն թանգ հաստ փոխկապներից կապել, բայց մեկ է որքան էլ հագցնես միջից նույն կաշառակեր, ստրկամիտ ու չկրթված մեկն է մնալու, որքան էլ ենթակաները իր կենացը ոտնկայս խմեն: Ու իմացիր ես, ու էլի շատ շատ Հայ, որոնց դու երբեք չէս հասկանա, մնալու ենք այստեղ ու ամեն օր ավելի ու ավելի շատ պայքարելու ենք քո վերացող տեսակի դեմ:

 

Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին