Ինչպես հայտարարել էինք, երեկ ժամը 23-ից «Եռաբլուրում» ենք գտնվում. մեր կոչին արձագանքել են բազմահազար քաղաքացիներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը․ նա զոհված զինծառայողների տասնյակ ծնողների հետ գիշերել է «Եռաբլուրում», որպեսզի առավոտյան թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մտնել պանթեոն:
«Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք անցկացրել, որեւէ սադրանք՝ չեղավ: Իրենք նախօրոք հայտարարել էին, որ չեն գալու՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ սադրանքների խուսափելու եւ լարվածությունը թուլացնելու համար: Եթե այդ ամենը գիտակցում էին, սեպտեմբերի 21-ին մենք մի քանի անգամ հորդորեցինք՝ մի մոտեցեք: Մոտ մի 50 ծնողի դիմաց բերել էին հազարից ավելի ոստիկաններ: Մենք իրենց հորդորեցինք մի մոտեցեք եւ մի արեք այդ արարողությունը, բայց իրենք չլսեցին: Մենք տեսանք, թե ինչ եղավ», -ասել է Արա Ռոստոմյանն ու կարծիք է հհայտնել՝ երեւի իրենք ուզում էին ասել՝ մեր դեմ փակ դռներ չկան՝ առանց գիտակցելու, որ ծնողների վրայով անցնելը փակ դուռ չէ․ «Մենք միայն ասում ենք, որ Հայաստանում գտնվող թուրքերը չգան, մտնեն «Եռաբլուր»: Շատերը ուզում են ծնողներին իրար դեմ հանելով ասել՝ մեր տղաներն էլ են այստեղ: Եկեք ձեր տղաների մոտ, ոչ մեկը ձեզ չի արգելում, բայց չենք ուզում շոուի համար գան: Մեր տղաներին սպանել է այս իշխանությունը, իրենք գալիս են ի՞նչ անեն, ուրախանա՞ն: Մենք նոր փոսեր ենք տեսնում օրական»։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝