Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նսիտին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվի նիստին, որպեսզի նիստը տապալվի, քվորում չապահովվի և գնանք ավագանու նոր ընտրությունների: Մամուլից տեղեկացա, որ «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի գալու նիստի, որ քվորում չապահովեն։ Այստեղ մնում է միայն «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Եթե նրանք գան նիստի, ապա կընտրվի ՔՊ-ական թեկնածուն»,- ասաց Մարությանը։ Նա հավելեց նաև, որ իրենք ոչ թե աթոռակռիվ են տալու, այլ սկզբունքակռիվ: |
«Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների». Հայկ Մարության
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet