Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում պահանջել է։
Լրագրողների այն հարցին, թե ինչ պարզաբանում է պահանջել ու ինչպես է ընթացել խոսակցությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Գիտեք, եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանադակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ։ Մեր խոսակցությունն ինձ բավարարեց»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սանկտ-Պետերբուրգում պատրաստվում է պարազաբանում պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։