Մերի Քոչարյանը տարիներ շարունակ հանդես է գալիս Հանրային Ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլում, ինչպես նաև փոքրիկը հանրությանը հայտնի է իր անհատական կատարումներով: Մերիի առաջին երգը կոչվում է «Ոնց համոզեմ», որի համար նկարահանվել է նաև տեսահոլովակ:
Նա բոլորովին վերջերս հանդես եկավ իր երկրորդ երգով՝ «Տոնդ Շնորհավոր»վերնագրով,որի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, և որի հիման վրա
ևս տեսահոլովակ կլինի:
Այս տարի նա պատրաստվում է մասնակցել «Մանկական Եվրատեսիլ» ամենամյա
երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին:
«Ինձ համար հաղթելն ինքնանպատակ չէ, ես ուզում եմ պատվով մասնակցել մրցույթին»,- ասում է փոքրիկը:
Ինչպես տեղեկացանք Մերիից երգն արդեն պատրաստ է, այժմ բեմադրական
աշխատանքեր են կատարվում:
«Բոլորովին վերջերս իրականացրեցինք նոր ֆոտոշարք, որը սիրով ներկայացնում եմ ձեզ,սպասեք անակնկալների»,- հավելեց Մերին:
Փոքրիկ երգչուհուն մաղթենք հաջողություններ և սպասենք անակնկալների:
Տեղեկացնենք նաև, «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: