Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս տղան Երևան է գալիս՝ SHENE IN FOREST-ում ելույթ ունենալու համար: Նա երգում է պիղծ երգեր, ապականում երիտասարդներին, ծաղրում Քրիստոնեությունը և Քրիստոսի եկեղեցին (ինչպես տեսնում էք կից նկարում):
Նա պիղծ օրինակ է մարդկանց համար: Այսուհանդերձ Օգոստոս ամսին նրան հրավիրել են Երևան համերգների, ու ինչպես հասկանում եմ, շատ հետևորդներ ունի: Ժողովուրդ, մեր ազգին դաս չեղա՞ն այն բոլոր դատաստաններն ու փորձությունները որ եկան ու դեռ գալիս են մեր վրա: Խնդրում եմ ձեզ, արթնացեք: Մերժեք այս սատանիզմը Հայաստանում: Լավ, էլ ի՞նչ փորձանք պիտի պատահի մեր երկրին ու ազգին, որ դարձի գանք չարությունից դեպի Աստված, կամ գոնե ունենանք սահմաններ որոնք չի կարելի խախտել: Խնդրում եմ, աղոթեք մեր տեր Աստծուն, որպեսզի այս մարդու ելույթը չկայանա մեր երկրում, որպեսզի խափանվի չարությունը ու մենք հավատարիմ մնանք մեր Աստծուն, անձնվեր կերպով պաշտպանենք մեր հավատքն ու մեր մարդկային արժեքները: Եթե ձեր համար նույնպես թանկ են այս բաները և դուք իշխանություն ունեք այս բանը կանգնեցնելու, խնդրում եմ արգելեք այս պղծությունների ելույթը Հայաստանում: Չի կարելի, որ պիղծը անցնի սուրբ ճանապարհով (Ես․ 35։8) - Տեր Հիսուս, փրկեա զմեզ ի չարէ: