▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերկուրի» մրցանակաբաշխությանը «Ավանտա» կենտրոնների ցանցին հատուկ մրցանակը հանձնեց ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանը

 

 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» ամենամյա մրցանակաբաշխությանը այս տարի ներկայացված էին քսանհինգ անվանակարգեր, որոնք ընդգրկում էին տնտեսության բոլոր ոլորտները։ Փորձագիտական գնահատման հետազոտական ծրագիրն իրականացվել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գնահատող հանձնաժողովի կողմից, իսկ արդյունքների ամփոփիչ գնահատականներին մասնակցել էր նաև միջգերատեսչական հանձնաժողովը,  որի կազմում ընդգրկված էին եղել պետական կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» ամենամյա մրցանակաբաշխության պատվավոր մրցանակին արժացավ նաև «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցը՝ ճանաչվելով որպես ՀՀ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի առաջատար կենտրոն:

Հիշեցնենք, որ այս մրցանակաբաշխության պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար ոլորտներում նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերությունները։ «Մերկուրի» մրցանակաբաշխությունը  միջազգային է և անցկացվում է աշխարհի տարբեր երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ:  Նշենք, որ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատն այս մրցանակաբաշխությունը կազմակերպում է դեռ 2006 թվականից:

«Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնը դառնալով մրցանակաբաշխության մրցանակակիր՝ վերահաստատեց ՀՀ – ում առաջատարը լինելու իր դիրքը:

Շուրջ երկու տասնյակ տարիների գործունեության ընթացքում  Ավանտան ներդրել է Հայաստանում այնպիսի սարքավորումներ ու բուժման մեթոդներ, որոնք շատ մասնագետների համար դեռ անծանոթ էին: Կլինիկաների ցանցի հիմնադրման ու զարգացման հարցում իր մեծ ավանդն է ունեցել «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, որին և հանձնեց այս պատվավոր մրցանակը ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանը:

ՀՀ լավագույն ստոմատոլոգիական կենտրոնը հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով ու բարձրակարգ մասնագետներով, որոնք վերապատրաստվել են աշխարհի լավագույն համալսարաններում ու իրենց զեկույցներով ու մասնագիտական փորձով հանդես եկել միջազգային հեղինակավոր գիտաժողովներին ու սեմինարներին՝ բարձր պահելով մեր երկրի անունը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին