▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեսսիի եղբորը հրավիրեք Երևանի մետրո, որ զգա ժետոն-թելսել տեխնոլոգիական զարգացման իսկական ճակատամարտը»

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի եղբայր Ռոդրիգո Մեսսիի գնահատմամբ՝ տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից Հայաստանն առաջ է ընթանում։ Էս տղուն մի օր կարելի է խնդրել ախպորը հրավիրի Աբովյանի մարզադաշտ, որ տեսնի տեխնոլոգիական զարգացման հայկական գլուխգործոցը որն է, երբ ֆուտբոլ մոմի լույսի տակ են խաղում։ Հետո կարելի է բերել նաև Երևանի մետրո, որ զգա ժետոն-թելսել տեխնոլոգիական զարգացման իսկական ճակատամարտը։ Ձեռքի հետ մի կռուգ էլ կարելի է երկաթուղին ու գնացքները ցույց տալ, բայց խեղճի սիրտը կարող է չդիմանալ մեր զարգացման թռիչքը տեսնելուց հետո»։

Դիտեք նաև՝ Իլոն Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին