Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հիմնել է ներդրումային ընկերություն, որը կկենտրոնանա սպորտի, տեխնոլոգիաների եւ մեդիայի ոլորտային ներդրումների վրա, հաղորդում է Bloomberg-ը։
Ընկերությունը կոչվում է Play Time եւ տեղակայված է ԱՄՆ-ի Սան Ֆրացիսկո քաղաքում։ Ընկերությունը կգլխավորի Graph Ventures վենչուրային ընկերության ներկայացուցիչ, ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը։
Play Time-ը կլինի Մեսսիի հիմնական ներդրումային գործիքը, ֆինանսավորում կհատկացնի ֆուտբոլային տեխնոլոգիաներով զբաղվող ստարթափերի։