Քիչ առաջ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում նույնպես հայտարարեց, որ օդային տագնապն ավարտվեց։

Հիշեցնենք, որ ժամը 22։35-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարվել էր օդային տագնապ, 23։25-ին «օդային տագնապի ավարտ»:
Մեղրիի համայնքապետարանն էլ հայտարարություն էր տարածել, ըստ որի համայնքի բնակիչներին, առանց ավելորդ խուճապի խնդրում են պատսպարվել պաշտպանական կառույցներում։


