▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆիին և ստիպված ենք պայքարը սկսել մեր ձևով»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը  խոսել  է «Նախախորհրդարանի» ձեռնարկած ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտության  մասին: Ապա տեղեկացրել, որ մայիսի 9-ին Գյումրիում կգումարվի առաջին  հանրահավաքը, իսկ 17-ին` հանրահավաք կլինի մայրաքաղաքում:

Բանախոսը,  վերլուծելով երկրում տիրող հետընտրական իրադարձությունները, կարծիք է հայտնել, որ Հայաստանն այսօր օկուպացված է, իսկ նման պայմաններում պայքարելն անհնար է: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի`

«Բաղրամյան 26-ը երկար ժամանակ  խաղալիք է դարձել տարբեր կայսրությունների ձեռքում: Մենք հորդորել ենք ընդդիմադիր ուժերին դուրս գալ նոր գաղութատիրական համակարգի դաշտից: Սակայն  մեզ չհաջողվեց  համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին և  ստիպված ենք մեր պայքարը սկսել մեր ձեւով»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին