▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 14.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Մեզ համար անակնկալ էր, որ միանգամից երեք երեխա ենք ունենալու. Նորա Գրիգորյան

Life.panorama.am-ը գրում է. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը եւ դերասան Էրվին Ամիրյանի կինը՝ դերասանուհի Նորա Գրիգորյանը եռյակի է սպասում: Դերասանուհին առաջին անգամ կիսվել է բարի լուրով ու պատմել ծրագրերի մասին:

«Այս պահին հղիության երկրորդ ամսում եմ գտնվում՝ ամուսնուս միանգամից եռյակ եմ պարգեւելու,- ծիծաղելով նշեց Նորան ու պատմեց բարի լուրն իմանալու մասին,- իհարկե, մեզ համար անակնկալ էր, երբ իմացանք, որ ոչ թե առաջնեկ ենք ունենալու, այլ միանգամից երեքը: Ոգեւորությունը, շփոթմունքն ու հուզմունքը միախառնված են իմ ու ամուսնուս համար, իհարկե, երբ նրանք ծնվեն, այն ժամանակ էլ կհասկանանք այս բերկրանքի իրական արդյունքները: Քանի որ դեռևս սեռերը ճշտել հնարավոր չէ, հիմա դեռ վայելում ենք նրանց օր օրի մեծանալն ու անհամբեր սպասում նրանց ծունդին»:

Երիտասարդ բեմադրիչը վստահեցրեց, որ ինքնազգացողությունը լավ է եւ կրծքի տակ մեծացող իր եռյակը դժվարություններ չեն պատճառում. «Իհարկե, հիմա շատ ավելի զգույշ պետք է լինեմ, ֆիզիկական իմաստով որոշ դժվարություններ կարող են լինել, բայց մեծ հաշվով ինձ լավ եմ զգում, փորձում եմ ակտիվ լինել, բայց սկսել եմ շատ ուտել: Նոր կարգավիճակում ավելի ոգեւորված եմ աշխատում եւ ստեղծագործում, ի վերջո՝ հղիությունն ինձ համար հիվանդություն չէ»,- ծիծաղելով պատմեց Նորա Գրիգորյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին