▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ համար շատ դժվար է լինելու, եթե մեր ղեկավարը մեր գլխին կանգնած չլինի». Իվետա Տոնոյան

Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը:  ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով հարցին՝ ինչ է անելու կուսակցությունը, եթե կալանավորվի Գագիկ Ծառուկյանը, պատասխանեց.

«Մենք իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների շրջանակներում ամեն սցենարի պատրաստ ենք: Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվի, ԲՀԿ-ն՝ որպես կայացած, ինքնաբավ քաղաքական միավոր, որ ունի 15 տարվա կենսագրություն, կշարունակի իր գործունեությունը: Իհարկե, մեզ համար շատ դժվար է լինելու, եթե մեր ղեկավարը մեր գլխին կանգնած չլինի:

Սակայն, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում»:

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննության ՈւՂԻՂ միացումը ԱՅՍՏԵՂ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին