▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում». Փաշինյանը՝ Պուտինին

«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում: Հուսով եմ՝ հարցի լուծումը կտրվի եռակողմ հանդիպման արդյունքներով»,- Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային, Փաշինյանն ասել է. «Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում. անհրաժեշտ է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն հետ քաշվի 2021թ. մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր»:

Նշենք, որ հանդիպման սկզբում Պուտինը ներողություն է խնդրել աշնանային անձրևոտ եղանակի համար

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին