▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում. Սեյրան Օհանյան

«Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն։ Այս առումով Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի և՛ մեր անվտանգության համակարգի ձևավորման, և՛ միջազգային հարթակում խելացի բանակցություններ վարելու հարցերի շրջանակներում», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

http://asekose.am/filemanager/uploads/seyran-ohanyan-1234444454.jpg

 

Ըստ Օհանյանի՝ բոլորն էլ կողմնակից են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, բայց այդ խաղաղության համար պայմաններ են պետք:

Նրա խոսքով՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բանակցային գործընթացի ձախողմամբ հայկական կողմը հայտնվել է պատերազմի ճիրաններում։

«Այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն, իրականում, գտնվում են պարտադրանքի մեջ։ Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և, որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում։ Այդ առումով Հայաստանի իշխանությունները շատ վատ վիճակում են այսօր»,- ասել է Օհանյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին