Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երգիչ, «X factor» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը մասնակցել է «Голос» նախագծի 8-րդ եթերաշրջանի կույր լսումներ փուլին: Վրեժը կատարել է «Miserere» ստեղծագործությունը: Մարզիչների 4 անդամից Վրեժի ելույթի վերջին վայրկյաններին շրջվել է երգահան, պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն, ինչի արդյունքում Վրեժ Կիրակոսյանն անցել է մրցույթի հաջորդ՝ մենամարտ փուլ:
Նշենք, որ Վրեժ Կիրակոսյանի կողքին է եղել նաև Մգեր Արմենիան, ով երկրպագել է վերջինիս կուլիսներից դուրս: