▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մգեր Արմենիան Ռիտա Սարգսյանի գերեզմանից տեսանյութ է հրապարակել

Դիտեք նաև՝

Երգիչ Մգեր Արմենիան այցելել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սերգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի գերեզմանին։ Նա ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնց ավելացրել է Հայկոյի «Վերև» երգը, որ սիրված երգչի մահից հետո խորհրդանշական է դարձել/ նշենք, որ Youtube-ն այս տեսանյութում արգելափակել է Հայկոյի երգը, այդ իսկ պատճառով առկա է այլ երաժշտություն/։

«Շատ ենք կարոտում բոլոր մեր ընկերներին, ովքեր մեզ հետ չեն։ Մեր բոլորի կողմից սիրված Ռիտա Ալեքսանդրովնա, հիշում, սիրում և կարոտում ենք»,-տեսանյութին կից գրել է երգիչը։ Հավելենք, որ նա և Ռիտա Սարգսյանը բավական մտերիմ էին, ավելին՝ երգիչը նրան նվիրված երգ ունի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին