▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր, 6000 անցք է...»

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ճեպազրույցի ընթացքում լրագրողների՝ ամանորյա լուսավորության աշխատանքների իրականացման հետևանքով պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի վնասման վերաբերյալ հարցերին հետևյալ կերպ է արձագանքել․ «Խնդրում եմ, եկեք մի քիչ ավելի բովանդակային, լուրջ հարցեր տվեք, այդ անցքերի մասով աշխատանքները կատարվել են քաղաքապետարանի պատվերով, պարոն Ավինյանն ասել է, ես կասկած չունեմ, որ իրենք իրենց ասածը կիրականացնեն, կփակեն անցքերը։ Մենք հարյուրամյա պատմամշակութային ժառանգության արժեքներ ենք վերականգնում, և մի անցքը դարձրել եք մի անհաղթահարելի խնդիր, 6000 անցք է, առանձին-առանձին կվերականգնվի, սա անբովանդակ թեմա է»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին