▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի անգամ Ազնավուրը ամուսնուս ասաց. «Մենք՝ հայերս, ուժեղ ենք, իսկ հայ կինը՝ առավել». Մարինե Գյուլումյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգահան Մարինե Գյուլումյանը, ում անվան հետ են կապված հայկական երգարվեստի մի շարք հիթեր, որոնք մինչև օրս հնչում և հաջողություն են բերում արտիստներին: Այսօր երգահանը ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում :

Մարինե վերջերս Հայաստանում էիք, հիմա արդեն վերադարձել եք Փարիզ, ու 

չնայած արդեն բավական ժամանակ է, ինչ չեք ապրում այստեղ՝ Հայաստանում, 

միեւնույն է շատ հաճախ կարոտը Ձեզ բերում է հայրենիք: Միաժամանակ, ասում 

են, թե մարդ ամեն բանիսովորում է, ի՞նչ եք կարծում կարոտին եւս մարդ ընտելա-նո՞ւմ է:

Մենք ապրում ենք 21-րդ դարում, ուր ինտերնետային կապի առկայությունը բավականին թեթևացնում է կարոտի ծանրությունը, բայց, միևնույնն է, ստեղծագործողի համար մեկ այլ գերբնական կարոտ է ապրում իր մայրական հողի, ջրի, օդի մեջ, որը ժամանակ առ ժամանակ չլիցքավորելու դեպքում կարող է բերել ստեղծագործական անկման։

Ամեն անգամ, երբ գալիս եք Հայաստան, կա՞ն բաներ, որ պարտադիր կերպով 

կատարում եք: Հասցրեցի՞ք անել այն ամենը, ինչ նախատեսել էիք այցից առաջ։

Ամեն անգամ պարտադիր կերպով այցելում եմ իմ հայրենիքում գտնվող եկեղեցին, որի մեջ անասելի ուժ կա։ Այս անգամ մտածված ընտրել էի արձակուրդային ժամանակահատվածը, քանի որ ամեն անգամ գործերով անդադար վազվզելուց հետո բավարարված վերադառնում էի Փարիզ՝ միայն ավելի ուշ գիտակցելով, որ չվայելեցի ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս ներկայությունը։ Իսկ այս անգամ ամառվա տապին տանից գրեթե դուրս չգալով՝ հասցրեցի վայելել նրանց սերն ու ջերմությունը։

Ձեր ֆրանսահայ դստրերին եւս հետեւողական կերպով բերում եք մայրիկի հայրե-նիք, նրանք սիրո՞ւմ են Հայաստանը:

Ոչ միայն սիրում են, այլև՝ պաշտում։ Փոքր աղջկաս՝ Բելլա Նազենիի մասին, ով ընդամենը մեկ ու կես տարեկան է, դեռ շուտ է խոսելը, բայց Մադլենը, որ յոթ տարեկան է, ամեն անգամ սրտի թրթիռով է սպասում Հայաստան վերադառնալուն, որտեղ արդեն ունի իր մշտական ընկերները։ Ինքս շատ եմ կարևորում իր հասակակիցների հետ մեր մայրենի լեզվով շփվելը, հայկական մտածելակերպ ձևավորելը, քանի որ քո արմատները լավ ճանաչելով միայն կարող ես հեշտությամբ ճանաչել ինքդ քեզ։

Ասում են, թե տանը կնոջից շատ բան է կախված: Գիտեմ, որ Ձեր ամուսնուն սովո-րեցրելեք հայերեն խոսել, հետաքրքիր է՝ հայկական եւ ֆրանսիական Ձեր համա-տեղ ընտանիքում որպես տան կին եւ մայր ի՞նչն եք ամենաշատը կարեւորում, 

Ձերերեխաները որքանո՞վ են հայ, որքանո՞վ ֆրանսիացի:

Խելացի կինը կարող է հասնել իր ուզածին՝ համբերության, հնազանդության և խոհեմության շնորհիվ։ Ամուսինս, լինելով ֆրանսիացի, ոչ միայն խոսում է հայերեն, այլև՝ պարտադրում ինձ ամեն վայրկյան երեխաներիս հետ խոսել հայերեն։ Արդյունքում ստացվում է, որ ես ու աղջիկներս իրար հետ շփվում ենք հայերենով, իսկ ամուսնուս հետ շփվում ենք ֆրանսերենով։ Կարևորում եմ երկու տարբեր մշակույթների և լեզվի հավասարաչափ զարգացումը ընտանիքում, որի շնորհիվ աղջիկներս Հայաստանում իրենց լիիրավ հայ են զգում, իսկ Ֆրանսիայում հաստատ ոչ մի ֆրանսիացուց պակաս չեն ինքնադրսևորվում։

Մարինե, դժվարությունների դեպքում պայքարո՞ղ եք, թե՞ հանձնվող:

Բնականաբար, պայքարող եմ, քանի որ կյանքի դժվարությունները հաղթահարելով միայն կարող ես հասնել հաջողության։ Փառք Աստծո, իմ կյանքում եղել են ու կան մարդիկ, ում համար պայքարելն ու հաղթելը նպատակային է։ Առաջին հերթին՝ մայրս, ով անվերջ պայքարում և հաղթում է… Առհասարակ, հայ կինը անասելի ուժեղ է։ Մի անգամ Ազնավուրը ամուսնուս ասաց. «Մենք՝ հայերս, ուժեղ ենք, իսկ հայ կինը՝ առավել։ Եթե ուզում ես երկար լինել կնոջդ կողքին, ապա ուժեղացրու ինքդ քեզ, քանի որ համոզված եմ՝ կինդ ամենաքիչը 100 տարի ապրելու է…. » :

Երջանկությունը փողի մեջ չէ՝ սա Ձեր խոսքերն են, հետաքրքիր է, ո՞րն  է երջան-կության Ձեր արժեքը եւ ինչպե՞ս մարդ պետք է չտրվի գումարի գայթակղությանը։

Եթե կա ինչ-որ մեկը, ով իր երջանկությունը փողի մեջ է գտնում, ապա արդեն իսկ դժբախտ է։ Երջանկությունը սիրելի մարդկանց քո կողքին առողջ տեսնելն է, քեզանից ավելի ցածրին՝ վեր բարձրացնելը, օրվա ծանրաբեռնված հոգսերը հասցնելն ու խիղճդ հանգիստ գլուխդ բարձին դնելն է կամ դիմացինիդ ժպիտ պարգևելը։ Եթե մասնավորապես արվեստագետը հույսը դնի փողի վրա, ապա շատ շուտ կսպառվի և այլևս ասելիք չի ունենա։

Դուք աշխատում եք կենդանի լեգենդի՝ Շառլ Ազնավուրի հետ: Ի՞նչ է տվել Ձեզ այդ

համագործակցությունը: Կցանկանայի նշեիք մարդկային եւ գործնական գործոնները:

2007թ.ից երբ պայմանագիր կնքեցի Շառլ Ազնավուրի «Editions Raoul Breton» ընկերության հետ, թերևս այն ժամանակ լավ չէի պատկերացնում իմ դերն այնտեղ։ Այդ ընկերությունը մի քանի տարվա մեջ ինձ տվեց արվեստի մեջ շփման և ինքնադրսևորման լայն հնարավորություններ ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ նրա սահմաններից դուրս։ 2008 թ.ին հրավիրվեցի Ճապոնիա և համագործակցեցի ճապոնացի արտիստների հետ։ Ֆրանսիայում բազմաթիվ համագործակցությունների շնորհիվ մի շարք ընկերներ եմ ձեռք բերել, ովքեր արդեն երկար տարիներ իրենց հաստատուն տեղն ու ձեռագիրն ունենալով ֆրանսիական շոու բիզնեսում՝ իրենց պրոֆեսիոնալիզմով կանգնած են իմ կողքին և մինչև օրս համագործակցում ենք միմյանց հետ։ Իսկ ինչ վերաբերում է մեր հայրենակից Շառլ Ազնավուրին, ապա կարող եմ ասել, որ շատ կարևորում եմ իրենից ստացած ցանկացած խորհուրդ ու գնահատական իմ երգերի վերաբերյալ, որոնք, համոզված եմ, ամբողջ կյանքում ինձ կուղղեկցեն։ Ինչու չէ, նաև մեծ պատիվ էր, որ ինձ վստահվեց իր տեքստերից և առաջարկվեց այն երգի վերածել։ Շնորհակալ եմ Աստծուն, որ իմ ստեղծագործական ուղու խաչմերուկում հանդիպել եմ նման մարդկանց հետ, ովքեր իրենց խորհուրդներով հստակեցրել են իմ ճանապարհը։


Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին