▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բան ասում՝ ուրիշ բան է անում․․․

Գրառումը՝ Արտադրված է Հայաստանում ֆեյսբուքյան էջից։

Սա  Yerevan City սուպերմարկետի գլխավոր մուտքի մոտ մի մեծ պատ է։

Անձեռոցիկներ, սրբիչներ ու զուգարանի թղթեր են արտադրված Ղազախստանում։

Տվյալ ցանցի սեփականատիրոջը պատկանող տեղական գործարաններում արտադրվող արտադրանքների էջերում խոսվում է, թե «Գնեք տեղականը, զարկ տվեք տեղական արտադրությանը» և այլն։



Բայց հենց նույն սուպերմարկետում այլ ոլորտի արտադրանքի համար զարկ է տրվում Ղազախստանի տնտեսությանը։

Մի տեսակ երկակի ու վատ մոտեցում է ստացվում։

Երբ արտադրանքը դու ես արտադրում պետք է օգնել տեղական արտադրողին, իսկ եթե դու ներկրողն ես, Ղազախականին եկեք օգնենք։

Հարգելի ցանցեր փորձեք գոնե ստեղծել հավասար պայմաններ տեղական արտադրողի համար։

Նրանք բոլորը զարգացնում են մեր տնտեսությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին