▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի՛ երջանկացեք մի վզի հեռանալով, դրանից բան չի փոխվել». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ջհանգիրյանի հրաժարականին, գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/gagik_jhangiryan.jpg

«Ջհանգիրյանը հեռացավ, բայց մի՞թե դրանով ավարտվեց վզին դնելու արատավոր պրակտիկան: Վզին դնողը դեռ շարունակելու է բազում վզերի դնել: Այնպես որ, մի երջանկացեք մի վզի հեռանալով, դրանից բան չի փոխվել: Մի վիզ այս կողմ, մի վիզ այն կողմ...»:

Հիշեցնենք՝ հայտնի ձայնագրության մեջ Ջհանգիրյանն ասել էր՝ «ես էդ պիտի անեմ, էդ իմ վզին դրած ա»:

Ավելի ուշ՝ մեկնաբանելով իր՝ «վզիս դրած է» արտահայտությունը, պարզաբանել էր, թե նկատի է ունեցել, որ դա իր առաքելությունն է և որ խոսքը դատաիրավական բարեփոխումների մասին է եղել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին