▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հատ էլ քֆուր դնեիք, սրա ձևն արդեն չափ ու սահման չունի. բախում ԱԺ-ում՝ Գևորգ Պետրոսյանի և Արարատ Միրզոյանի միջև

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում առաջարկեց լրացումներ կատարել ԸՕ-ում: Լրացումները վերաբերում են նույնասեռականների և սեռափոխվածների կողմից երեխա որդեգրելու արգելքին. «Մեկա մերժվելու ա, բայց ասեմ»,-հայտարարեց ԲՀԿ-ականն ԱԺ ամբիոնից:

Պետրոսյանի խոսքով՝ եթե ամուսնության ժամանակ հնարավոր է կասկածներ լինեն, մի բան կարելի է ստուգելԲա այստեղ ի՞նչը ստուգենք: Եկեք պահենք մեր արժեքները, մենք ավանդույթներ ունենք: Մենք չենք ասում տվեք սպանեք այս մարդկանց, մենք ուղղակի առաջարկում ենք արգելել երեխա որդեգրել այդ մարդկանց: Դա ազգային անվտանգության հարց է: Հիմա ինձ կարող են քննադատել, կեղծ էջերով հայհոյել, բայց պետք է ասեմ: Հարցեր կան, որ մենք պետք է միասին լինենք: Ես, մեր խմբակցությունը դեմ ենք մեր արժեհամակարգի գնդակահարմանը: Եթե նույնասեռականները երեխա որդեգրեն, ինչպիսի երեխա է մեծանալու, ինչքանով է նա ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին: Հիմա այս նախագծին դեմ քվեարկողները կուզենա՞ն իրենց ընտանիքում այդպիսի երևույթ տեսնեն»:

/filemanager/uploads/Ararat_Gevorg.jpg

«Ինչ ես խոսում»,-Պետրոսյանին ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ինչ ես չի, ինչ եք ա»,-պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում: Էտ ի՞նչ անձնավորված բաներ են: Մի հատ էլ քֆուր դնեիք: Սրա ձևն արդեն չափ ու սահման չունի; Հիմա մեկը հելնի ասի՝ այս օրենքին ով դեմ քվեարկի իրա ընտանիքում սենց-նե՞նց»,-ասաց ԱԺ նախագահը:

Պետրոսյանն իր հերթին հայտարարեց, որ անձնավորված չի խոսում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին