▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ժամից կառավարություն են մտնում․․․ Միկա Բադալյան

Մի ժամից կառավարություն են մտնում․․․ Միկա Բադալյան

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է

Թարմացված․ «Մեր պայքարը Արցախի համար է. քանի որ Արցախը տվեցինք, հետևից Սյունիքն ենք տալու: Ով ինքնասիրություն ունի՝ թող մի հատ պարան վերցնի՝ իրան կախի: Մեր ինքնասիրությունն էսօր մեր ձեռից վերցրել են, բա չեք ուզո՞ւմ գնաք ձեր դրա հետևից»,-Կառավարության շենքի մոտ ասաց բողոքի ակցիա իրականացնող «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:

«Մենք ամեն օր աղոթում ենք, որ պատերազմ սկսվի, որովհետև մեր ինքնասիրությունը թողել ենք ընդեղ՝ եկել ենք, ո՞ւմ ա պետք մեր ապրելը»,- ասաց նա:

Թարմացված․ «Էդ միջանցքը պիտի բացենք Արցախի ժողովրդին տիրություն անենք: Եթե տեսնենք կառավարությունն անտարբեր է մեր բարձրացրած հարցերի նկատմամբ, մենք մեր ձևով կանենք: Եթե էս հարցին լուծում չտվեց, մենք մեր ուժով կանենք, ոչ մեկս մեռնելուց չի վախենում»,- Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Խաչակիրների» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:

«Կառավարությունը հենց էսօր հստակ պատասխան կտա մեզ, չի տա՝ մենք պատասխանը կտանք հա´մ իրեն, հա´մ արցախցիներին, հա´մ Եռաբլուրին»,- ասաց նա:

Թարմացված․ «Տարբեր մարդիկ գալիս են տարբեր ձևի խոսում են: Միանանք, ինչ պիտի անեք, էդ մասին խոսեք»,- մոտենալով Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող պատերազմի մասնակիցներին, ասաց տարեց քաղաքացին:

«Խեղդել են մեզ, արդեն խեղդված ենք.. ես ինքս պատրաստ եմ ամեն ինչի. կյանքս կդնեմ, մենակ թե Ղարաբաղը փրկվի»,- հուզվեց ծերունին: Նա կոչ արեց համայն հայությանը. «Եկեք միանանք, 2 միլիոն հայ ունենք Ռուսաստանում, քնած են: Եկեք տեր կանգնեք ձեր հայրենիքին, Ղարաբաղը ձեռից գնում ա՝ թուրքերը խլում են, ռուսները օգնում են, Նիկոլն էլ գլխավորն ա՝ կամանդիրը...Նիկո´լ, վերանաս դու...Շուշին ի՞նչ գործ ունի թուրքի հետ»,-հուզված բղավում էր տարեց քաղաքացին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին