«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց դեռևս 2018թ. արված հայտարարությունը, որ կա՛մ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա։
Նա դիելով Փաշինյանին՝ ասաց. «Պնդում եմ՝ դուք իրականացրել եք ազգակործան քաղաքականություն, հիմա էլ փորձում եք անկախության պաշտպանի քողի տակ ավելի մեծ, ավելի լուրջ փորձությունների առաջ կանգնացնեք Հայաստանը և հայ ժողովրդին։ Աստծո սիրուն, մի քիչ աստվածավախ եղեք ու մի կործանեք մեր երկիրն ամբողջությամբ, անդառնալիության կետը մի անցեք, թողեք ապրենք, գնացեք»։
«Ես ձեզ թույլ եմ տալիս ապրել, առավել ևս ժողովրդավարական հասարակությունում ապրելու համար դուք իմ թույտվության կարիքը չունեք», - արձագանքեց Փաշինյանը։
Նա շարունակեց. «Եթե իմանամ՝ իմ հրաժարականով, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին։ Ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ և երբեք չեմ եղել։ Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը։ Սա է նաև պատճառը, որ դա տեղի չի ունենում։
Դուք այդ սցենարը ԼՂ-ում իրագործեցիք և ի՞նչ եղավ։ Դրանից ավելի լա՞վ եղավ։ Իհարկե, ՀՀ-ում չեք կարող իրագործել, բայց ուզում եմ այս իրավիճակից գոնե հետևություն անել»։