▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի նեռվայնացրեք ինձ... Դուրս տալուց առաջ մտածեք. Ինգրիդ Կոկչյան

Դիտեք նաև՝

***

Նախկինում հաղորդավարուհի Ինգրիդ Կոկչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում տարածված այն աղմկահարույց գրառմանը, որում հեղինակը նշել է, թե Արման Մարգարյանը հեռուստատեսային անհաջող դեմք է և որպես իր խոսքերի ապացույց երեք պատճառ է նշել: Ինգրիդ Կոկչյանը, ով Արման Մարգարյանի նախկինն կինը և նրա երեխայի մայրն է, գրել է հետևյալը.

«Խեղճ մարդը մի անգամ առանց երեխայի 2օրով քաղաքից դուրս գնաց, ու շիպիզնյակենք ընկան հետևից… զարմանք առաջացնող նյութա, որում հիմնավորումները բացակայում են, փոխարենը ամբողջը կառուցվածա անձնական վիրավորանքի ու անձնական վերաբերմունքի վրա: տեքստի հեղինակը ուղղակիորեն դուրսա տվել, ու թէ դա թույլատրելի է, ապա ես էլ կարող եմ նույնքան անհիմն հայտարարություններ անել նյութի հեղինակի մայրիկի մասին, պատմելով հանրությանը, որ վերջինս ինքնամոռաց զվռնում էր բակերով, ու խնդրում մարդկանց օգնել վերջինիս ստեղծել մեր նյութի հեղինակին, մի խումբ տղաներ համաձայնեցին, ու լույս աշխարհը պղծելու եկավ մեր էս լրագրողը: հետագայում խեղկատակ մայրը հասկացավ որ տականքա ծնել, երեք անգամ գետում փորձեց խեղդի, մի անգամ էլ դրսի զուգարանում, բայց էս լրագրողը կարևոր գործ ուներ անելու՝ պիտի նյութ գրեր, չմեռավ, չմեծացավ, ու չարացավ: Սենց լավա՞ :

Ասեմ, որ միակ մարդը ում նեղացրելա Արմանն իր կյանքի ընթացքում ՝ ես եմ, ես էլ տեսնում եք ոնց եմ իր հանդեպ: Նենց որ դուրս տալուց առաջ մտածեք: Գրում եք անհաջողակ մի մարդու մասին, ով ծնվելա գեղեցիկ արտաքինով, հոյակապ ընտանիքում, մեծացրելա մի տղա ումով հիանում են, շրջապատվածա գեղեցկագույն աղջիկներով, ունի նախանձելի աշխատանք, տուն, մեքենա, կայֆավատա լինում իր 30 տարեկանում, անգամ նախկին կինն էլ սենց բաներա գրում: Ես գիտեմ, որ ամբողջ ազատ ժամանակը Արմանը անցա կացնում իր տղայի հետ, եթե հետո էլ մի բաժակ Ջեքա խմում մի տեղ կամ ջազզ ֆեստի գնում Գյումրի, ու ոչ մեկին չի վնասում ու նեղացնում անգամ խոսքով, լավա որ հասցնումա էդքանը: իսկ չի ամուսնանում որովհետև դա ինքնանպատակ չի ու պատկերացրեք ՝ իր դեպքում ընտրությունը շատ մեծ է… Մի խոսքով, առավոտս մի փչացրեք , մի տարիա արդեն բարի ու երջանիկ մարդ եմ, մի նեռվայնացրեք ինձ»:

Կարդացեք նաև` Պատրաստ եմ ներողություն խնդրել Արմանից... այլևս նրան թուփ չեմ անվանի. Ինգրիդ Կոկչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին