▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի քանի անգամ չեմ կատարել Արմեն Աբազյանի խնդրանքները». Վահան Քերոբյան

«Ֆակտոր»-ին տված հարցազրույցում Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մանրամասներ է պատմել ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի հետ ունեցած խնդիրների մասին։

«Իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք․ այդ թվում՝ ԱԱԾ տնօրենի։ Մի քանի էպիզոդով ես Արմեն Աբազյանի խնդրանքները չեմ կատարել, դրանք իմ բարոյական չափանիշնեցրից դուրս էին»,- ասել է նա:

Հարցազրուցավարի համառ հարցերին նա միայն պատասխանեց. «Խնդրանքները վերաբերվել են ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հետ։

Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ»:

***

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել «Ֆակտոր»-ին և մանրամասնել հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։

-Պարո՛ն Քերոբյան, մեկ շաբաթ առաջ ավարտվեց ձեր տնային կալանքը, որից անմիջապես հետո Դուք ֆեյսբուքյան գրառում կատարեցիք, մասնավորապես, նշելով, թե «անհամբերությամբ սպասում եք այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը»։ Այս գրառումն ի՞նչ է նշանակում։ Ուզում եք ասել, որ Դուք ազնիվ և անկաշառ եք, և Ձեր գլխին արհեստական գո՞րծ է սարքվել։

-Գործից կերևա, որ դրանում ներգրավված մեղադրյալները, որոնք Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ են, աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային ապահովումը, որը գնվելու է պետության կողմից, լինի բարձր որակի։ Չէ որ, երբ դուք գնում եք, ասենք, վերնաշապիկ, չեք գնում ամենաէժանը, այլ դիտարկում եք գնի և որակի լավագույն համադրությունը: Գործի նյութերում այս` որակի ձգտումը գնում է կարմիր թելով։ Մենք սա ցույց կտանք։ Իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց որևէ կոռուպցիոն ռիսկ կամ գործարք չեն տեսել։ Իրենց փորձերն այդ ուղղությամբ տանելու չեն ստացվել։ Գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա։

-Դուք նշում եք, որ մեղադրանքն իրական չէ, բայց Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն է այդ մեղադրանքն առաջադրել։ Ստո՞ւմ են։

-Արգիշտի Քյարամյանն այս գործընթացի կառավարումը ստանձնել է ամենավերջում։ Պրոցեսն սկսվել է ԱԱԾ-ում՝ 2023 թվականի սկզբին, երբ քննչական խումբը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ, այդ գործընթացը նոր հայտնվել է Արգիշտի Քյարամյանի տիրույթում, և, ըստ էության, ինքը գործ է ունեցել 95% եփված գործի հետ։

-ԱԱԾ-ն է սխալ գծե՞լ։

-Այո։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին