▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի անգամ զենք են դրել իմ ճակատին, բայց չեմ վախենում. Սամվել Հարությունյան

galatv.am-ը գրում է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ում նկատմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել դատարան՝ բողոքելով, որ իր արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարվել է, դարձյալ հայտարարում է, որ իր եւ ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովված չէ:

Սամվել Հարությունյանի խոսքերով՝ պատճառը իր կողմից հայտարարված այն բազմաթիվ փաստերն են, որոնց մասին նա բարձրաձայնել է, եւ որոնք մերկացրել են Սուրիկ Խաչատրյանին:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մտավախություն ունի, որ իր կյանքին վտանգ է սպառնում և  շուրջ մեկ ամիս առաջ պահանջում էր ՀՀ իշխանություններից եւ իրավապահ համակարգից, որ ապահովեն իր անվտանգությունը:

Դրանից հետո լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին՝ «ՀՀ ոստիկանությունը կապահովի Սամվել Հարությունյանի անվտանգությունը» բովանդակությամբ հոդվածներ:

Սակայն Գորիսի նախկին քաղաքապետը այսօր վստահեցրել է, որ ոստիկանությունը չի ապահովել ու չի ապահովում իր անվտանգությունը, ավելին, հիմա վտանգ է սպառնում ոչ միայն իր կյանքին, այլեւ ընտանիքի անդամների անվտանգությունը եւս երաշխավորված չէ:

«Ես կյանքում թիկնապահ չեմ ունեցել, չեմ սիրել նաեւ զենք կրել եւ այլն: Զենքը իմ գիտելիքներն ու գաղափարներն են: Իսկ վտանգ, այո, վտանգ կա... վերջին հաշվով, քանի անգամ ես հայտնվել եմ վայրի վերաբերմունքի թիրախում, քանիցս իմ նկատմամբ բռնություններ են կիրառվել: Մի քանի անգամ զենք են կիրառել, իմ ճակատին են դրել: Բայց ոչ մի անգամ, ես հայտարարում եմ, որ չեմ վախեցել եւ հիմա էլ չեմ վախենում: Եվ ոչ միայն իմ, այլեւ ընտանիքիս անվտանգությունը վտանգված է: Եվ ես հայտարարում եմ, որ եթե մի բան լինի, ուրեմն պատասխանատուն Սերժ Սարգսյանն է եւ Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները»:

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին