Wnews.am-ը գրում է.
Մեր եթերում անընդմեջ ավելացող սերիալներն ու նախագծերը ի հայտ են բերում նոր անուններ.երիտասարդ դերասան-դերասանուհիներ, ովքեր իրենց առաջին քայլերն են անում դերասանության, մոդելինգի ասպարեզում: Շատերն են երազում նկարահանվել, ընդ որում հաճախ էական չէ թե որտեղ և ինչի համար: «Նկարահանման եմ» արտահայտությունը շատերի համար երազանքի նման մի բան է: Ինչու են հայ երիտասարդներն այդքան շատ ցանկանում նկարահանվել, ինչու են շատանում մի քանի էպիզոդիկ դերերում խաղացած, բայց «աստղայինը տարած» մարդիկ, ինչպես են ընթանում հայաստանյան քասթինգները և այլ հարցերի շուրջ Wnews.am-ը զրուցել է ոլորտի մասնագետ, «Ինդիվիդում Քասթինգ»-ի ղեկավար Աշոտ Սարգսյանի հետ:
–Դերասնուհի, մոդել դառնալու հայուհիների ցանկությունը տարեցտարի շատանում է, ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է դրա պատճառը:
-Հայտնի դառնալու ցանկությունը շատերի մոտ իրոք շատ-շատ է, իհարկե կան մարդիկ, ովքեր փորձում են դրան վերաբերել որպես աշխատանքի , ոմանք էլ՝ ուղղակի որպես հոբբի են վերաբերում: Ցավոք, հայտնի դառնալու ցանկությունը սխալ դրդիչ ուժ է, ավելի լավ կլիներ, որ բոլոր նկարահանվել ցանկացողները իրենց փորձելու և մասնագիտանալու համար դա անեին:
-Ինչպե՞ս են ընթանում քասթինգները, ի՞նչ կարևոր նախապայմաններ կան աղջիկների համար:
– Քասթինգներն անցնում են մի քանի փուլով. սկզբից գրառումն է, երբ մարդիկ ուղղակի գրանցվում են մեր բազայում՝ քասթինգներին մասնակցելու համար: Ռեժիսորները կամ պրոդյուսերները նոր նախագծերի ժամանակ գալիս են մեր կենտրոն և մեր բազայում իրենց սցենարներին համապատասխան մարդկանց են փնտրում, երբ ընտրությունը կատարվում է, մեր կենտրոնից զանգում ենք տվյալ մարդուն և հրավիրում ենք:
-Հաճախ Ձեր գրառումներում նշում եք ՝մի քանի էպիզոդիկ դերերում խաղացած և «աստղայինը տարած» մարդկանց մասին: Ինպե՞ս է դրսևորվում Հայաստանում «աստղայինը տանել»-ը: Չէ՞ որ աստղային կյանքով, ի վերջո, չեն ապրում:
–Երբեմն նույնիսկ ինձ եմ մեղադրում, որ ամեն մարդու հնարավորություն ենք տալիս, բայց դա մարդու ներսից է և սկզբում չի արտահայտվում: Արդեն նշեցի, որ սխալ է, երբ դրդող ուժը հայտնի դառնալու ցանկությունն է լինում ու երբ մի քանի տեղ ստացվում է նկարահանվել , մարդը դառնում է ճանաչելի, շատ քչերի մոտ է ստացվում այդ սահմանը նկատել ու մնալ նույնը: Ցավոք, սկսում են իրենց պահել բոլորից բարձր, դառնում են մեծամիտ: Չեն գիտակցում, որ որքան համեստ լինեն, այնքան ավելի շատ կհարգեն իրենց՝ հայտնի լինելու փաստը:
-Հիմնականում ո՞ր տարիքի աղջիկներն են մոդել-դերասանուհի դառնալու երազանքով գալիս ձեզ մոտ:
-Տարբեր տարիքներ են, սակայն հիմնականում 16-22 տարեկանների մոտ է հետաքրքրությունը շատ: Ի դեպ՝ միշտ 25 տարեկանից բարձրերի խնդիր է առաջանում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյույր կայքում